spot_imgspot_imgspot_img

OpenAI-ը գործարկել է Dot անձնական ԱԲ օգնականը 

OpenAI-ը ներկայացրել է GPT-6 Astra-ով աշխատող Dot-եր նոր անձնական գործակալային օգնականները։ Ընկերությունը Dot-երը նկարագրում է որպես մշտապես ակտիվ գործակալներ, որոնք կարող են ինքնուրույն և օգտատերերի նվազագույն վերահսկողությամբ կատարել տարբեր առաջադրանքներ։

Ի տարբերություն Codex-ի և ChatGPT-ի՝ Dot-երը նախատեսված են կոնկրետ սարքից կամ ինտերֆեյսից անկախ աշխատելու համար։ Օգտատերերը կարող են ստեղծել իրենց հիմնական Dot-ը, անուն տալ դրան և սահմանել նպատակներ։ OpenAI-ը նախատեսում է, որ հետագայում մի քանի Dot-եր կկարողանան համատեղորեն աշխատել օգտատերերի փոխարեն։

Dot-երը կարելի է օգտագործել տարբեր նպատակներով։ Օրինակ՝ ծրագրավորողը կարող է Dot-ին հանձնարարել հետևել հաճախորդների արձագանքներին և անհրաժեշտության դեպքում շտկել սխալները, իսկ գիտնականը կարող է այն օգտագործել վերլուծությունները կրկնելու և նոր տվյալների ի հայտ գալու դեպքում անսպասելի արդյունքներն ուսումնասիրելու համար։

Օգտատերերը կկարողանան Dot-երի հետ շփվել Slack-ի, Teams-ի և աշխատանքային այլ հարթակների միջոցով, իսկ տեքստային հաղորդագրություններով շփվելու հնարավորությունը նախատեսվում է ավելացնել ավելի ուշ։ OpenAI-ը նախատեսում է ստեղծել նաև մասնագիտացված Dot-եր, որոնք կունենան կոնկրետ պարտականություններ կատարելու համար անհրաժեշտ ինքնություններ, թույլտվություններ և գործիքներ։

Dot-երի հիմքում ընկած հնարավորությունների մեծ մասն արդեն հասանելի էր Codex-ի և նմանատիպ գործակալային համակարգերի միջոցով, սակայն Dot-երը դրանք միավորում են՝ շեշտը դնելով ավելի ինքնավար գործունեության վրա։ Միաժամանակ, պրոդուկտը ունի նաև խաղային, մուլտֆիլմային արտաքին՝ փոքրիկ լողացող կետերի տեսքով, որոնք ԱԲ օգնականներին դարձնում են ավելի հասանելի և մարդամոտ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...