spot_imgspot_img

OpenAI-ի եվրոպական մրցակիցը ներգրավել է €640 միլիոն եվրո

Mistral AI ֆրանսիական ստարտափը, որը OpenAI-ի եվրոպական մրցակիցն է, ներգրավել է €640 միլիոն եվրո: B սերիայի ներդրումային փուլն այժմ գնահատվում է €5,8 միլիարդ, որը գլխավորել են General Catalyst-ը և DST Global-ը:

Ըստ Financial Times-ի՝ Mistral AI-ն ստացել է €468 միլիոն բաժնետիրական կապիտալ և €132 միլիոնը վարկի տեսքով: Ներդրողների թվում են Lightspeed Venture Partners-ը, Nvidia-ն, Samsung Venture Investment Corporation-ը և այլն:

Mistral AI-ն հիմնադրել են Google-ի նախկին աշխատակիցները՝ 2023 թվականին: Ընկերությունն աշխատում է բաց կոդով լեզուների մեծ մոդելների վրա և դիրքավորվում է որպես OpenAI-ի, Anthropic-ի մրցակից: Գարնանը Mistral AI-ն թողարկեց Codestral-ը՝ արհեստական ​​բանականության մոդելը՝ կոդի ստեղծման համար:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...