spot_imgspot_img

OpenAI-ի համահիմնադիրը ստեղծել է AI նոր ընկերություն

OpenAI-ի համահիմնադիր Իլյա Սուցկվերը ստեղծել է AI նոր ընկերություն՝ Safe Superintelligence (SSI): Նա աշխատելու է «անվտանգ սուպերբանականություն» ստեղծելու ուղղությամբ:

Իլյա Սուցկվերը հիմնել է Safe Superintelligence-ը Y Combinator-ի նախկին գործընկեր Դենիել Գրոսի և OpenAI-ի նախկին ինժեներ Դանիել Լևիի հետ: Ընկերությունն արդեն գրասենյակներ է բացել Պալո Ալտոյում (ԱՄՆ) և Թել Ավիվում (Իսրայել): Ստարտափում կատարված ներդրումները չեն հանրայնացվում:

Bloomberg-ի հաղորդագրության մեջ ասվում է, որ ընկերության «հատուկ ուշադրությունը» թույլ կտա նրան չշեղվել «կառավարման ծախսերից կամ պրոդուկտի թողարկման ցիկլից»:

Իլյա Սուցկեվերը մայիսին լքել է ChatGPT ընկերության գլխավոր գիտաշխատողի պաշտոնը։ Նա այնտեղ աշխատել է գրեթե տասը տարի, իսկ հեռանալուց հետո ընկերությունը լուծարել է արհեստական բանականությունից պաշտպանվելու թիմը։

 

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...