spot_imgspot_imgspot_imgspot_img

OpenAI-ը գրասենյակ կբացի Լոնդոնում

ChatGPT-ն հիմնվել է Սան Ֆրանցիսկոյում: Վերջերս ընկերությունն ակտիվորեն աշխատանքի է ընդունում նոր մասնագետների և անընդհատ աճում է:

Ավելի վաղ ընկերության գործադիր տնօրեն Սեմ Ալթմանը խոսել էր Եվրոպայում գրասենյակ բացելու ծրագրերի մասին և ի վերջո ընտրվել էր Մեծ Բրիտանայի մայրաքաղաքը: Բացի դրանից, դիտարկվել են Լեհաստանն ու Ֆրանսիան։

Լոնդոն կատարած այցի ընթացքում Ալթմանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։ Գործարարը քննադատել է AI-ի կարգավորման ԵՄ մոտեցումը: Նա խոստովանել էր, որ OpenAI-ը ստիպված կլինի լքել տարածաշրջանը, եթե չկարողանա համապատասխանել այստեղ նախապատրաստվող արհեստական ​​բանականության օրենքներին, սակայն ավելի ուշ հետ վերցրեց իր խոսքերը։

Լոնդոնում՝ «համաշխարհային կարգի մասնագետների» քաղաքում, OpenAI-ը նախատեսում է աշխատանքի ընդունել հետազոտողների, ինժեներների և աշխատակիցների, ովքեր կզբաղվեն կորպորատիվ հարցերով:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Kastle-ը ներգրավել է $24 միլիոն

Kastle-ը Series A ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 24 միլիոն դոլար՝ սպառողական...

S&P Global-ը ձեռք է բերել OpenZeppelin ընկերությունը

S&P Global-ը պայմանավորվել է ձեռք բերել OpenZeppelin սմարթ պայմանագրերի անվտանգության ընկերությունը,...

Գրանթ Թորնթոն Հայաստանը ներկայացնում է ՀՀ բանկերի՝ 2015–2025թթ. հիմնական ցուցանիշների վերլուծությունը

Բանկային համակարգի ֆինանսական ցուցանիշների ուսումնասիրությունը կարևոր նշանակություն ունի ոլորտի զարգացման միտումները...