spot_imgspot_imgspot_img

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Հոկտեմբերի 5–6-ը Երևանում կայանալիք «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը Երևանում կհամախմբի գործարար և ակադեմիական ոլորտների միջազգային առաջատար ներկայացուցիչների։ Համաժողովի առանցքային բանախոսներից է Օքսֆորդի համալսարանի Saïd Business School-ի ավագ գիտաշխատող դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը։

Համաժողովի շրջանակում դոկտոր, պրոֆեսոր  Քոնոքը հանդես կգա «Ագենտային ԱԲ, մեդիա և մարքեթինգ» (Agentic AI, Media and Marketing)՝ կիսելով  Օքսֆորդում իր ակադեմիական գործունեությունն ու մեդիա ոլորտում տարիների փորձը։ Նա կներկայացնի, թե ինչպես են արհեստական բանականության նոր զարգացումները փոխում բիզնես հաղորդակցության, լսարանների հետ աշխատանքի և գործունեության ձևերը։

Դոկտոր, պրոֆեսոր Քոնոքը Օքսֆորդի Saïd Business School-ի բակալավրիատի, MBA և Executive MBA ծրագրերում դասավանդում է մեդիա, մարքեթինգ և արհեստական բանականություն։ Ակադեմիական գործունեությանը զուգահեռ՝ Քոնոքը հիմնել և զարգացրել է մի շարք մեդիա ընկերություններ, հեղինակել գրքեր արհեստական բանականության, մեդիայի և ձեռներեցության թեմաներով և վեց անգամ ընդգրկվել Մեծ Բրիտանիայի «Տարվա ձեռներեց» մրցանակի հավակնորդների կարճ ցուցակում։ 2025 և 2026 թվականներին Օքսֆորդի համալսարանը նրա ակադեմիական աշխատանքը գնահատել է դասավանդման նորարարության և գերազանցության համար շնորհված մրցանակներով։

Ակադեմիական գիտելիքն ու գործարար ոլորտում տարիների փորձը համադրելով՝ դոկտոր, պրոֆեսոր Քոնոքը համաժողովի շրջանակում կներկայացնի, թե գործակալային արհեստական բանականության զարգացումն ինչպես կարող է փոխել մեդիայի, մարքեթինգի և բիզնես առաջնորդության ապագան։

«Կառուցելով կամուրջներ՝ կապիտալի, տաղանդի և նորարարության համար» խորագրով «Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը կմիավորի Հայաստանի և Միացյալ Թագավորության բարձր մակարդակի որոշում կայացնողների՝ նպաստելու երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանն ու համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը։

Համաժողովի գրանցումը բաց է՝ forum.oabc.am։

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը հոկտեմբերի 5–6-ը Երևանում կանցկացվի առաջին անգամ։ Նախաձեռնության նպատակն է ամրապնդել երկու երկրների միջև գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ համագործակցությունը և ստեղծել հայ-բրիտանական գործընկերության նոր հնարավորություններ։

Համաժողովը կմեկնարկի հոկտեմբերի 5-ին Գալա համերգով, իսկ հիմնական բիզնես ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին՝ մեկ հարթակում համախմբելով գործարար համայնքի, պետական կառույցների և միջազգային գործընկերների ներկայացուցիչներին։

Նախաձեռնությունը կազմակերպվում է Հայաստանի Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբի (Oxford Alumni Business Club of Armenia, OABCA) կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության, այդ թվում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Enterprise Armenia-ի, ինչպես նաև Բրիտանա-հայկական առևտրային պալատի (BACC) հետ գործընկերությամբ։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...