spot_imgspot_imgspot_img

Ozon-ը գործարկել է սուրհանդակային առաքման ծառայությունը Հայաստանում

Ozonը հայտարարում է Հայաստանում սեփական սուրհանդակային առաքման մեկնարկի մասին. Երևանի բնակիչներն այսուհետ կարող են ստանալ իրենց ապրանքները Ozon առաքիչների միջոցով՝ առանց տնից դուրս գալու։

Նախկինում Հայաստանի բնակիչները պատվիրված ապրանքները կարող էին ստանալ կամ բրենդավորված Ozon-ի պատվերների հանձնման կետերից կամ Հայփոստի բաժանմունքներից, կամ Հայփոստի՝ վճարովի առաքման տարբերակով։ Այժմ կայքում կամ հավելվածում պատվեր կատարելիս հաճախորդները կարող են ընտրել առաքում Ozon սուրհանդակի միջոցով։ Սուրհանդակը կառաքի ապրանքը նշված հասցեով՝ նախապես զանգահարելով և տեղեկացնելով առաքման ժամի մասին։ Նոր ծառայությունն առայժմ հասանելի է միայն Երևանի բնակիչներին։

Ozon սուրհանդակային առաքման համար պատվերի նվազագույն արժեքը 4800 ՀՀ դրամ է։ 4800-ից 17000 դրամ գումարների դեպքում առաքումը կարժենա 1500 դրամ։ 17000-ից ավելի արժողությամբ պատվերների դեպքում առաքումը կլինի անվճար։

OZON Armenia

«Հայաստանի բնակչության շրջանում աճում է հետաքրքրությունը առցանց գնումների նկատմամբ. այժմ Ozon-ում հայաստանյան օգտատերերն օրական 5000-ից ավելի պատվեր են գրանցում։ Մենք մշտապես ձգտում ենք բարելավել մեր ծառայությունները, շարունակում ենք աշխատել լոգիստիկ ցանցի ընդլայնման և պատվերների ստացման գործընթացների օպտիմալացման ուղղությամբ: Ozon-ի սեփական սուրհանդակային առաքման ծառայության գործարկումը ևս մեկ քայլ է գնումների մատչելիության բարձրացման և մարքեթփլեյսում հաճախորդների սպասարկման բարելավման ուղղությամբ», – ասաց «Ozon Հայաստան»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը:

Ozon-ը հայկական շուկա մուտք է գործել 2023 թվականի հուլիսին՝ բացելով իր ներկայացուցչությունը և գործարկելով 2000 քմ տարածք զբաղեցնող տեսակավորման կենտրոնը Երևանում։

OZON մարքեթփլեյսն ունի զարգացած լոգիստիկ ցանց։ Ընկերությունը գործում է Հայաստանում, Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Ղրղզստանում, Ուզբեկստանում, ինչպես նաև Չինաստանում և Թուրքիայում։ Հարթակում ներկայացված են 370 մլն ապրանքատեսակներ ավելի քան 20 կատեգորիաներում՝ գրքեր, հագուստ, սնունդ, առողջության համար նախատեսված ապրանքներ և այլն։ Ի շնորհիվ զարգացած բեռնափոխադրման համակարգի, ավելի քան 46 մլն օգտատեր գնումներ է իրականացնում, իսկ 450,000 գործարարներ կարողանում են վաճառել իրենց ապրանքները Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...