Pango կայանտեղիների վճարման հավեվածը $175 միլիոնով պայմանագիր է կնքել Gett հավելվածը գնելու մասին:
Գործարքին մոտ կանգնած աղբյուրի խոսքով՝ երկու ընկերությունները կշարունակեն գործել որպես անկախ սուբյեկտներ: 2023 թվականին Gett-ի արժեքը նվազել է 24%-ով, սակայն բաժնետերերն ասում են, որ ընկերությունն ունի տասնյակ միլիոնավոր դոլարների շրջանառություն։
Pango-ի գործադիր տնօրեն Ջոնաթան Ալոնը մեկնաբանել է գործարքը.
«Մենք ուրախ ենք ողջունել Pango-ին որպես մեր նոր բաժնետիրոջ: Gett-ը մեծ հաջողություններ է գրանցել նորաստեղծ ձեռնարկությունը շահավետ միջազգային բիզնեսի վերածելու ուղղությամբ, և մենք երախտապարտ ենք մեր բաժնետեր Claltech-ին, VNV-ին և MCI Capital-ին՝ տարիների ընթացքում նրանց առաջնորդության և աջակցության համար»:
Uber-ի մրցակից Gett-ը, հիմնադրել է Դեյվ Վայսերը, որը լքել է ընկերությունը 2022 թվականին և ստեղծել նոր ստարտափ։ Բիզնեսը միաժամանակ շահութաբեր դարձավ բոլոր երկրներում, այդ թվում ՌԴ-ում 2020 թվականին:
Gett-ի հիմնական բաժնետերը շվեդական VNV Global վենչուրային հիմնադրամն է, որին պատկանում է բաժնետոմսերի 43%-ը։ Բաժնետերերի թվում են նաև Baring Vostok-ը և Access Industries-ը, Volkswagen-ը ($300 միլիոն), Sberbank-ը և այլն:
Ընդհանուր առմամբ ընկերությունը 2010 թվականից`հիմնադրումից ի վեր, ներգրավել է մոտ $900 միլիոն դոլար:




