spot_imgspot_img

Վրաստանում թվային բանկերի թիվը շարունակում է աճել

Pave Georgia-ն, որը Վրաստանում նոր է և երրորդ թվային բանկն է, արտոնագիր է ստացել, ասվում է Ազգային բանկի հաղորդագրության մեջ։

Հարևան երկրում նոր թվային բանկի հայտնվելուց հետո Վրաստանում առևտրային բանկերի թիվը հասել է 17-ի։

Կարգավորողի խոսքով՝ Pave Georgia-ն մտադիր է բանկային ծառայություններ մատուցել հիմնականում էլեկտրոնային ուղիներով։ Նոր թվային բանկը բանկային գործունեության լիցենզիա ստանալուց հետո յոթ ամիս կգործի միայն թեստային ռեժիմով, իսկ բանկային գործունեության իրականացումը իրական պայմաններում կսահմանափակվի։

Տեխնոլոգիայի ներդրումը սկսվել է 2022 թվականին, և Վրաստանում առաջին թվային բանկը եղել է Paysera Georgia բանկը։

Ազգային բանկի տվյալներով՝ Pave Georgia-ի հիմնադիրները ֆինանսական ոլորտում երկարաժամկետ և նշանակալի միջազգային փորձ ունեցող բաժնետերեր են։

«Տարբեր ժամանակներում նրանք աշխատել են այնպիսի ընկերություններում և կազմակերպություններում, ինչպիսիք են Համաշխարհային բանկը, Monzo Bank-ը, HSBC-ն, Carta Worldwide-ը, Big Pay-ի ֆինտեխ ընկերությունը, BT Group-ը և այլք:

Բացի այդ, նրանք գործարար հարաբերություններ ունեն այնպիսի խոշոր և հայտնի հիմնադրամների հետ, ինչխիսիսք են Quona Capital, FT Partners, BR Capital, w3.Fund և այլ ներդրողներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...