spot_imgspot_imgspot_img

PayPal-ն այժմ կարող է օգտագործվել Google Pay- ի միջոցով

Google Pay-ը և PayPal-ը միացրել են իրենց վճարային եղանակները:
Այժմ բոլոր 24 երկրում, որտեղ հնարավոր է վճարումներ կատարել Google Pay և
PayPal ծառայություններով, կարելի է այս երկու վճարային ծառայությունը միացնել և
վճարում կատարել ապրանքների ու ծառայությունների համար՝ միասնական տարբերակով:

Ըստ տեղեկության՝ Google Pay-ի օգտատերերը կկարողանան ավտոմատ կերպով
ընտրել իրենց PayPal հաշիվը պատվերի ձևակերպման ժամանակ, եթե ծառայություն կամ
ապրանք վաճառողը Google Pay-ում միացրել է նաև իր վճարային համակարգը:

Հիմնական առավելությունը գնորդների համար PayPal-ի երաշխիքն է կատարվող
գնումների և առաքվող ապրանքների համար վճարված միջոցների ապահովությունն է, իսկ
վաճառողների համար հարմար է վճարումների համակարգման և մշակման նվազագույն
պահանջների առկայությունը։ Ստացված միջոցներն պարզապես  կարող են փոխանցվել
PayPal բիզնես հաշվին:

PayPal-ի ևGoogle Pay-ի գործընկերությունը իրականություն է դարձել որոնողական
հսկայի՝ Google Pay-ի, ընդլայնված վճարային մեթոդներ ունենալու շնորհիվ:
Այս տարվա մայիսին կայացած ամենամյա Google I/O 2019 կոնֆերանսի ժամանակ
ընկերությունը հայտարարեց հետաձգված գործարքների ավելացման մասին:
Նշենք, որ PayPal-ը դարձել է Facebook-ի կրիպտոարժույթին
աջակցած 27 ընկերություններից մեկը: PayPal-ը ամբողջ աշխարհի այլ
կազմակերպությունների հետ կստեղծի “Libra Association” ոչ առեւտրային
կազմակերպություն, որը կզբաղվի “Libra” համանուն թվային արժույթի թողարկմամբ:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...