spot_imgspot_img

PayPal-ը ներկայացրել է սեփական գովազդային հարթակը

PayPal խոշորագույն վճարային համակարգը մտադիր է ստեղծել գովազդային ստորաբաժանում՝ օգտագործելով իր հաճախորդների գնումների մասին տվյալները, գրում է The Wall Street Journal-ը։:

Այդ թվում՝ դրա համար կօգտագործվեն PayPal-ին պատկանող Venmo վճարային համակարգի օգտատերերի տվյալները:

Գովազդի վաճառքի ստորաբաժանումը կկոչվի PayPal Ads, իսկ ղեկավար է նշանակվել Uber Ads-ի նախկին ղեկավար Մարկ Գրեթերը:

Հունվարին PayPal-ը ներկայացրեց իր առաջին գովազդային պրոդուկտը արհեստական բանականության (AI) տեխնոլոգիայի ներդրմամբ, որը կոչվում է Advanced Offers: Այն օգնում է վաճառողներին թիրախավորել PayPal-ի օգտվողներին զեղչերով և այլ անհատականացված առաջարկներով: Ներկայումս eBay-ը և Zazzle-ը փորձարկում են պրոդուկտը, ասել է PayPal-ի ներկայացուցիչը:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...