PayPal-ն արդեն օգտատերերին թույլ է տալիս հյուրանոցներ որոնել և ամրագրել հենց իր հավելվածի միջոցով՝ համագործակցելով հյուրանոցային վճարային լուծումներ տրամադրող Selfbook ընկերության հետ։
Այս նոր գործառույթը հասանելի է Offers բաժնում և թույլ է տալիս փնտրել հյուրանոցներ ըստ ճամփորդության ամսաթվերի ու հյուրերի քանակի և վճարել հենց PayPal-ով։ Որոշ հյուրանոցների դեպքում գործում է նաև «Գնիր հիմա, Վճարիր հետո» վճարային տարբերակը։
Այս քայլով PayPal-ն ուժեղացնում է իր դիրքը տուրիզմի ոլորտում՝ նշելով, որ արդեն գրանցել է 84% աճ ճանապարհորդությունների համար օնլայն վճարումներում։ Հավելվածի միջոցով ամրագրողները նաև կկարողանան օգտվել հատուկ զեղչերից և բոնուսներից։
Selfbook-ը կինտեգրի PayPal-ի կորպորատիվ վճարային ծառայությունների փաթեթը՝ հյուրանոցների համար վճարումները կրեդիտ քարտերով հնարավոր դարձնելու համար, ինչպես նաև կօգտագործի PayPal-ը որպես վճարային գործընկեր ԱԲ հարթակների, այդ թվում՝ Perplexity-ի համար։ Selfbook-ի համահիմնադիր և գլխավոր գործադիր տնօրեն Խալիդ Մենիրիի խոսքով այս ինտեգրման նպատակը հյուրանոցների ամրագրումների և վճարումների գործընթացը մեկ ամբողջական հոսքով կազմակերպելն է՝ դարձնելով այն հարմարավետ թե՛ ճանապարհորդների, թե՛ հյուրանոցների համար։




