spot_imgspot_img

PayPal-ի սթեյբլքոինի շուկայական կապիտալիզացիան գերազանցել է $500 միլիոնը

PayPal-ի դոլարային սթեյբլքոինի շուկայական առաջարկը գերազանցել է կես միլիարդ թոքենը:

Ըստ DeFiLlama-ի՝ գործարկումից հետո PYUSD-ի մատակարարումը մինչև 2023 թվականի վերջ հասել է 230 միլիոն թոքենի: Այդ ժամանակվանից ի վեր, սթեյբլքոինների ընդհանուր մատակարարումն ավելի քան կրկնապատկվել է՝ այս ամիս գերազանցելով 500 միլիոնը:

Հատկանշական է, որ սթեյբլքոինի մատակարարումը վերջին ամսվա ընթացքում աճել է 97%-ով՝ հունիսի 26-ի դրությամբ 270 միլիոնից հասնելով ավելի քան 533 միլիոնի: Այսպիսով, PayPal-ը մտավ սթեյբլքոին թողարկողների թոփ տասնյակ:

PYUSD աճի ալիքին հաջորդել է մայիսին Solana ցանցում աշխատանքի ընդլայնումը: Մի քանի ամիս անց Solana ցանցում ներկայացված էին մոտավորապես 134,5 միլիոն PYUSD թոքեն, որոնք ներկայացնում են ընդհանուր մատակարարման 25,2%-ը: Ethereum ցանցում կա մոտավորապես 399 միլիոն PYUSD սթեյբլքոին:

PYUSD-ի ընդունումը կենտրոնացված բորսաներում, ինչպիսին է Crypto.com-ը, և դրա ինտեգրումը DeFi պրոտոկոլներին, ինչպիսիք են Curve-ը և Frax-ը, նույնպես նպաստել են սթեյբլքոինի աճին` վերջին տարվա ընթացքում:

 

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...