Բեռլինում տեղակայված Payrails ֆինթեք ստարտափը ներգրավել է 32 միլիոն դոլար Series A ներդրումային շրջափուլում, որը 2025թ.-ին Եվրոպայում տեղի ունեցած ամենախոշոր ներդրումային շրջափուլերից մեկն է՝ այսպիսի եվրոպական ֆինթեքի համար։
Շրջափուլը ղեկավարել է HV Capital-ի Growth հիմնադրամը՝ EQT Ventures-ի, General Catalyst-ի և Andreessen Horowitz-ի մասնակցությամբ։ Բոլոր ներդրողները նախկինում ևս կատարել են ներդրումներ ընկերությունում։
Delivery Hero-ի նախկին տնօրենների կողմից հիմնադրված Payrails-ը առաջարկում է կորպորատիվ վճարային համակարգ՝ ներառելով վճարումների կարգավորում և կառավարում, փոխհատուցումներ, տոկենիզացիա, վերլուծություն, հաշտեցում և տեղում վճարումներ։ Ընկերության ներգրաված ընդհանուր ֆինանսավորումն այժմ գերազանցում է 52 միլիոն դոլարը։
2024թ.-ին Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի 30 նոր շուկաներում ընդգրկվելուց հետո, ընկերությունը նախատեսում է ընդլայնել իր հարթակն ու մեծացնել թիմերը Բեռլինում, Լոնդոնում, Փարիզում, Դուբլինում, Կահիրեում և Դուբայում։ Պաշտոնեական վերջին նշանակումների թվում են եկամուտների նոր ղեկավարը, գլխավոր տեխնոլոգիական տնօրենը և ֆինանսների փոխնախագահը։





