Երբեմն լինում են օրեր, երբ ցանկություն չի լինում աշխատելու կամ չենք կարողանում կենտրոնանալ աշխատանքի վրա։ Ի՞նչ մեթոդներ եք կիրառում որևէ պարտադիր աշխատանք կատարելու համար:
Այո, կարծում եմ որ նման դեպքեր լինում են ցանկացած աշխատանքում, քանի-որ միշտ չէ, որ ունենում ես հաջողություն կամ բավարաված ես ստացված արդյունքով։ Իմ մոտեցումը հետևյալն է՝ ցանկացած նախագիծ կամ աշխատանք իրենից ներկայացնում է գործողությունների հերթականություն, որոնք պետք է պլանավորել և կատարել։ Եթե տվյալ աշխատանքը ժամանակին չավարտես և հետևողական չլինես, արդյունքի չես հասնի։ Նույնիսկ երբ գիտակցում ես, որ դժվար է լինելու, պետք է սթափ գնահատել որևէ խնդիրը ժամանակին չլուծելու հետևանքները։ Ուստի պետք է հետևողական լինել և պատասխանատու։
Առաջին հայացքից ղեկավարն ու առաջնորդը նույնն են, սակայն տարբերությունը մեծ է։ Առաջնորդ, սովորաբար լինում են ի ծնե, իսկ ղեկավար կարող են լինել նրանք, ովքեր ունեն մոտիվացիա և ներքին ուժ։
Դուք Ձեզ ղեկավար, թե առաջնորդ եք համարում։
Երևի ավելի շատ առաջնորդ, քանի-որ մեր առջև դրված խնդիրները ավելի շատ պահանջում են առաջնորդին հատուկ հմտություններ։ Սակայն լավ առաջնորդը պետք է կարողանա նաև լավ ղեկավար լինել։ Առաջնորդը պետք է կարողանա սովորեցնել և ուղղորդել գործընկերներին, որպեսզի համախմբվեն նույն գաղափարի շուրջ։ Ղեկավարը պետք է կարողանա թիմի աշխատանքը կազմակերպել, և կառավարել, թիմին մոտիվացնել։
Նշեք, խնդրեմ, 5 կարևոր հատկանիշ, որոնց միջոցով դուք կարողանում եք մոտիվացնել ձեր աշխատակիցներին։
Մենք թիմում չունենք ֆորմալ կառուցվածքային սուբորդինացիա։ Մենք գործընկերներ ենք և բոլորը թիմում ունեն իրենց դերը և պարտականությունները։ Ուստի մեր թիմի անդամները, այդ թվում նաև ես, մոտիվացվում ենք.
- Առաջարկելու, ստեղծելու և փորձելու հնարավորությունով։
- Մեր աշխատանքի տեսանելի արդյունքներով։
- Նորը սովորելու հնարավորությունով։
- Նոր ծանոթություններ և կապեր ստեղծելու հնարավորությունով։
- Փոխադարձ վստահությանը և թիմային միջավայրում աշխատելու հնարավորությունով։
Աշխատակիցների կողմից հետաքրքիր ու արդյունավետ գաղափարների առաջարկներ ստանում եք արդյո՞ք։ Որքանո՞վ են դրանք իրականություն դառնում։
Այո, իհարկե։ Մեր աշխատակիցները առաջարկում են նոր գաղափարներ ինչպես իրենց պատասխանատվության ոլորտի շրջանակներում, այնպես էլ մյուս գործընկերների ոլորտներում։ Միասին քննարկում ենք և, եթե նպատակահարմար գտնում, փորձում ենք արագ իրականացնել։ Առաջարկները տարբեր կարող են լինել՝ ծրագրերում բարելավում, մարքեթինգի հետ կապված գաղափարներ, նոր հնարավորությունների և տեխնիկական միջոցների ներդնում և այլն։
PayX-ի հիմնական առավելությունն այն է, որ բոլորին համագործակցելու հնարավորություն է ընձեռում: Համընկնում են արդյո՞ք գործընկեր կազմակերպությունների հետ աշխատելու Ձեր պատկերացումներն ու իրականությունը։
Ոչ միշտ, և դա է ամենալուրջ խոչընդոտներից մեկը։ Մեր նախագիծը ենթադրում է համագործակցություն, սակայն որոշ դեպքերում գործընկեր կազմակերպությունները ոչ միշտ են պատրաստ այնպիսի լայնածավալ համագործակցության, ինչպես մենք ենք պատկերացնում։ Ընդորում դա կարող է ինչպես տեխնիկական, այնպես էլ կազմակերպչական բնույթի հարցերին վերաբերվել։ Բնականաբար, նման բոլոր հարցերը քննարկում ենք գործընկեր կազմակերպությունների հետ և գտնում լուծումներ, որոնք բոլորի համար ընդունելի կլինեն։





