spot_imgspot_img

Pennylane ֆրանսիական ֆինթեք ստարտափը ներգրավել է 40 միլիոն եվրո

Pennylane ֆինթեք ընկերությունը 40 մլն եվրո է ներգրավել ֆինանսավորման C սերիայում՝ DST Global-ից և Sequoia Capital-ից:

Արդյունքում ընկերութունն այժմ գնահատվում է 1 միլիարդ եվրո։ Սա ֆրանսիական առաջին ստարտափն է, որը 2024 թվականին միացել է միաեղջյուրների ակումբին։

Հավաքագրված միջոցները կօգտագործվեն հավելվածի հետագա կատարելագործման, ծառայությունների քանակի ավելացման և հաճախորդների համար նոր գործառույթներ զարգացնելու համար: Ընկերությունը մոտ ապագայում չի նախատեսում դուրս գալ այլ երկրների շուկաներ։

Pennylane-ը լիարժեք ֆինանսական կառավարման հարթակ է փոքր և միջին բիզնեսի համար: Այն հիմնադրվել է 2020 թվականին՝ Փարիզում։ Ընկերությունն իր պրոդուկտը վաճառում է ամսական բաժանորդագրության ձևաչափով, որը ներառում է հաշվապահական և խորհրդատվական ծառայություններ, ինչպես նաև ծրագրային ապահովման տրամադրում։

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...