spot_imgspot_imgspot_imgspot_img

Perplexity-ն և American Express-ը գործարկել են AI Skill-ներ գործարարների համար

Perplexity-ն և American Express-ը Perplexity Computer-ում գործարկել են 10 AI Skill՝ American Express բիզնես քարտերի քարտապանների համար ԱՄՆ-ում։ Այս գործիքները նախատեսված են այնպիսի խնդիրների համար, ինչպիսիք են՝ հարկերի նախապատրաստումը, դրամական հոսքերի կանխատեսումը, մարքեթինգը և աշխատակիցների հավաքագրումը։

Մանրամասն հրահանգներ գրելու փոխարեն՝ օգտատերերն ընտրում են համապատասխան Skill-ը և օնլայն ձևաթղթի միջոցով լրացնում անհրաժեշտ տվյալները։ Skill-ները հրահանգների վերօգտագործելի հավաքածուներ են, որոնք Computer-ին ուղղորդում են կոնկրետ առաջադրանքների կատարման ընթացքում։ Օգտագործումը հիմնվում է Computer Credit-ների վրա։

Ֆինանսական ուղղվածությամբ Skill-ները ներառում են դրամական հոսքերի կանխատեսում, հարկերի նախապատրաստում, մատակարարների համեմատական վերլուծություն, տարբեր սցենարների մոդելավորում և փոխադարձ հաշվարկների ստուգում։ Նրանք կարող են վերլուծել բանկային ու քարտային գործարքները, հաշիվ-ապրանքագրերը և վճարումները՝ հնարավոր խնդիրները բացահայտելու համար։

Մարքեթինգային Skill-ները կարող են ստեղծել արշավների բովանդակություն, կանխատեսել պահանջարկը և վերլուծել գովազդների արդյունավետությունը՝ օգտագործելով HubSpot, Mailchimp, Klaviyo և Google Analytics հարթակների տվյալները։ Այլ Skill-ները նախատեսված են օպերացիոն գործընթացների վերլուծության և աշխատակիցների հավաքագրման համար։

Գործիքները հասանելի են համապատասխան American Express Business Card քարտապաններին ԱՄՆ-ում, որոնք ունեն Perplexity Enterprise-ի ակտիվ բաժանորդագրություն և իրենց քարտը կցել են Perplexity-ի հաշվին։ Skill-ները կարող են համատեղել քարտային, բանկային, հաշվապահական և այլ բիզնես տվյալներ, իսկ օգտատերերը կարող են վերանայել արդյունքները նախքան դրանց հիման վրա գործողություններ կատարելը։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...