Մեծ Բրիտանիայում հիմնված Peymo ֆինթեք ստարտափը գործարկել է, իրենց խոսքով, աշխարհում առաջին ԱԲ-ով գործող թվային բանկային հարթակը, որը համատեղում է ավանդական բանկինգը, կրիպտո դրամապանակները, թոքենիզացված ակտիվները և ներդրված ֆինանսական ծառայությունները մեկ էկոհամակարգում։
Հարթակի մոդուլային կառուցվածքի շնորհիվ օգտատերերը կարող են միաժամանակ կառավարել GBP-ով (ֆունտ ստեռլինգ), EUR-ով (եվրո), կրիպտոյով և բրենդավորված դեբետ քարտեր մեկ ինտերֆեյսում, իսկ բիզնեսները կարող են ինտեգրել բանկային գործառույթներ API-ների միջոցով։
Հարթակի հիմնական առանձնահատկությունն է ԱԲ-ով գործող, ձայնով կառավարվող ինտերֆեյսը՝ հինգ մասնագիտացված ԱԲ գործակալներով, որոնք կառավարում են փոխանցումների օպտիմալացումը, անվտանգությունը, պորտֆոլիոն, վերլուծում են օգտատերերի վարքը, շուկայի տվյալները և պաշտպանում են ակտիվները։ Օգտատերերին հասանելի են նաև հարթակին արագ միանալու հնարավորությունը, տոկենիզացված վճարումները, իրական ժամանակում ավանդները, ինչպես նաև անհպում կրիպտո վճարումները ֆիզիկական խանութներում։
Peymo-ի հիմնական բանկային համակարգը գործում է դեռևս 2012թ.-ից։ Ներկայումս ընկերությունը փնտրում է 5 միլիոն եվրո ներդրում և արդեն ունի ֆինանսավորմամբ հետաքրքրված պոտենցիալ գործընկերներ Աֆրիկայից, Ավստրալիայից և Եվրոպայից։ Հիմնադիր Թոմաս Բարտոսը նշել է, որ իրենց նպատակը բարդ ֆինանսական համակարգն «անտեսանելի» դարձնելն է՝ համատեղելով ԱԲ-ն ժամանակակից ֆինանսական գործիքների հետ։




