spot_imgspot_imgspot_img

Plug and Play Armenia-ի նախաաքսելերացիոն ծրագրի մասնակցության 157 հայտ է գրանցվել

Plug and Play Armenia-ի ստարտափների աջակցության նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի (Batch 4) մասնակցության համար ստացվել է 157 հայտ։

Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ զարգացնելու արտադրանքը, ամրապնդելու բիզնես մոդելը, պատրաստվելու շուկա դուրս գալուն և բարձրացնելու ներդրումային գրավչությունը։

Ծրագրի չորրորդ խմբի համար 157 դիմորդներից ընտրվելու է 10–15 ստարտափ ընկերություն։ Մասնակիցները երեք ամիս շարունակ հնարավորություն կունենան աշխատելու միջազգային փորձառու մենթորների հետ, ստանալու անհատական խորհրդատվություն և գործնական գիտելիքներ, ինչպես նաև պատրաստվելու զարգացման հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։

Ծրագիրը կիրականացվի առկա ձևաչափով՝ շաբաթական երեք օր՝ երկուշաբթիից չորեքշաբթի։

Plug and Play Armenia-ի նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի նոյեմբերին։

Հայտերի մեծ թիվը փաստում է Հայաստանի ստարտափների և նորարարական թիմերի շրջանում ծրագրի նկատմամբ ձևավորված մեծ հետաքրքրության մասին՝ ընդգծելով միջազգային փորձի և շուկա դուրս գալու հնարավորությունների նկատմամբ առկա պահանջարկը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...