spot_imgspot_imgspot_img

Plug and Play-ի չորրորդ նախաաքսելերացիոն ծրագրի հայտերը կընդունվեն մինչև սեպտեմբերի 24-ը

Plug and Play Armenia-ի՝ ստարտափների աջակցության նախաաքսելերացիոն ծրագրի չորրորդ խմբի (Batch 4) հուլիսի 9-ից մեկնարկած հայտերի ընդունումը շարունակվում է։

Ծրագրի նպատակն է աջակցել վաղ փուլում գտնվող տեխնոլոգիական ստարտափներին՝ օգնելով նրանց ամրապնդել բիզնես մոդելը, զարգացնել պրոդուկտը, պատրաստվել շուկա դուրս գալուն, բարձրացնել ներդրումային գրավչությունը:

Ծրագրի տևողությունը 3 ամիս է, իրականացվելու է առկա ձևաչափով՝ շաբաթական 3 օր (երկուշաբթիից չորեքշաբթի):

Ծրագրին մասնակցելու համար ընտրվելու են 10–15 ստարտափ ընկերություններ, որոնք հնարավորություն  են ունենալու աշխատել միջազգային փորձառու մենթորների հետ՝ ստանալով խորհրդատվություն, անհատական մենթորություն, գործնական գիտելիքներ: Մասնակիցներին նաև նախապատրաստելու են հաջորդ՝ աքսելերացիոն կամ ներդրումային փուլերին։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 24-ն է:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է Plug and Play-ի պաշտոնական կայքում լրացնել հայտ՝ հետևյալ հղումով:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...