Pomelo ամերիկյան ստարտափը ֆինանսավորման A սերիայում $35 միլիոն է ներգրավվել՝ իր բջջային հավելվածի և դրամական փոխանցումների քարտի համար: Այնպիսի վենչուրային կապիտալի ընկերությունները ինչպիսիք են Vy Capital-ը, Founders Fund-ը և A Capital-ը, միացել են Pomelo-ին՝ ֆինանսավորման այս փուլում:
Հաղորդվում է, որ Pomelo Mastercard-ը և Coast Community Bank-ի թողարկած բջջային հավելվածը հասանելի են ԱՄՆ քաղաքացիների և 18 ու ավելի բարձր տարիք ունեցող մշտական բնակիչների համար։
Pomelo-ն հիշեցնում է հաճախորդներին, որ նրանք ստանում են արժույթի փոխանակման լավագույն փոխարժեքները իրական ժամանակում: Եվ ի տարբերություն ավանդական դրամական փոխանցումների ծառայությունների, Pomelo-ի համար վճարումն իրականացվում է վաճառողի կողմից փոխանակման և օրական թարմացվող արժույթի փոխարժեքների միջոցով, ինչը բացառում է հաճախորդների համար դրամական փոխանցումների վճարները:
«Pomelo-ն սկզբունքորեն տարբերվում է տրանսֆերտների նկատմամբ իր մոտեցմամբ՝ օգտագործելով վարկը որպես հիմք, հետևաբար, մեր ֆինանսական պրոդուկտը բարելավում է հաճախորդների և նրանց ընտանիքների ֆինանսական ապագան»,- ասել է Pomelo-ի վաղ ներդրող և խորհրդի անդամ Քիթ Ռաբուան»,- ասել է Pomelo-ի վաղ ներդրող և խորհրդի անդամ Քիթ Ռաբուան:





