Եվրոպական բանկերն ու ֆինտեխ ընկերությունները սկսել են անցում կատարել բաց բանկային գործի ՝ ներկայացնելով դրանց վճարային լուծումները: Գործընացի ժամանակ պարզ է դարձել, որ ոչ բոլոր բանկերի API-ներն են բավարարում PSD2 պահանջներին: Արդյունքում՝ եվրոպական Առևտրային ասոցիացիան պահանջել է հետաձգել այն գործնթացները, որոնք կապված են հաճախորդների վավերացման ավելի խիստ կանոնների ներդրման հետ։
Չնայած եվրոպական որոշ կազմակերպությունների դժգոհություններին՝ սեպտեմբերի 14-ին Եվրոպայում ուժի մեջ է մտել PSD2 նոր ստանդարտը ՝ Strong Customer Authentication (SCA): Այս պահանջը փոփոխություն է այն օգտվողների վավերացման համար, որոնք մտադիր են առցանց վճարումներ կատարել:
Բաց բանկինգի անցում կատարելու համար մասնագետներն առաջարկում են բիզնեսի հիմնական մոդելները՝ AISP (Account Information Service Providers) և PISP (Payment Information Service Providers).
Այլ բիզնես-մոդելների շարքում, վճարային ծառայություններ մատուցողներին, որոնք չունեն օգտատերային հաշիվ, առաջարկվում է, թողարկել վճարային քարտի գործիքներ այս կամ այն հաշվի համար: Դրանից հետո, այդ քարտի սեփականատիրոջ համաձայնությամբ կատարել վճարումներ:
Առցանց բանկերն էլ, որոնք գործում են առանց մասնաճյուղային ցանցի, առաջարկում են օգտագործել իրենց ծառայություններն ինտերնետային բանկինգի կամ բջջային բանկինգի միջոցով:





