spot_imgspot_imgspot_imgspot_img

Ramp ստարտափը ներգրավել է $150 միլիոն ֆինանսավորում

Ramp ֆինանսների և կորպորատիվ վարկային քարտերի ավտոմատացման ստարտափը ներգրավել է $150 միլիոն ֆինանսավորման փուլում, որն անցկացվել է ամերիկյան վենչուրային կապիտալի Khosla Ventures և Founders Fund ընկերությունների հետ համատեղ:

Ramp-ը հիմնադրվել է 5 տարի առաջ որպես կորպորատիվ վարկային քարտեր թողարկող ընկերություն և այդ ժամանակվանից ընդլայնվել է՝ գործարկելով իր ծրագրակազմը ծախսերի կառավարման, գնումների, ճանապարհորդության, վճարման ենթակա հաշիվների, շրջանառու միջոցների և վերլուծությունների համար:

Վերջին ֆինանսավորման ժամանակ Ramp-ը գնահատվել է $7 միլիարդ:

«Այս նոր ֆինանսավորումը մեզ թույլ կտա եռապատկել նորարարությունների հաջորդ ալիքը՝ մեր հաճախորդներին շատ ավելի մեծ արժեք հաղորդելու համար»,- ասել է Ramp-ի համահիմնադիր և գործադիր տնօրեն Էրիկ Գլիմանը:

«Այն ներառում է արհեստական բանականության հնարավարորության կիրառումը՝ գործընթացները ավտոմատացնելու, ծախսերի վերաբերյալ ավելի խորը պատկերացում կազմելու, որոշումներ կայացնելու կարողությունները և ավելին: Մենք նոր ենք սկսում օգնել մեր հաճախորդներին ստեղծելու ֆինանսների ապագան»:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...