ԱՄՆ-ում տեղակայված Ramp ֆինթեք ընկերությունը 200 միլիոն դոլար է ներգրավել Series E ֆինանսավորման շրջափուլում, որը գլխավորել է Founders Fund ընկերությունը։
Ramp-ը գնահատվել է 16 միլիարդ դոլար։ Սա անհամեմատ աճ է ընկերության 5.8 միլիարդ դոլար գնահատումից 2023թ.-ին մինչև 13 միլիարդ դոլար 2025թ.-ի մարտին՝ երկրորդային բաժնետոմսերի վաճառքից հետո։
Ramp-ը հիմնադրվել է 2019թ.-ին՝ Էրիկ Գլիմանի, Քարիմ Աթիյեի և Ջին Լիի կողմից։ Ընկերությունն առաջարկում է բիզնեսների ֆինանսական գործառույթների ավտոմատացման հարթակ։ Գործառույթների թվում են հաշվապահությունը, հաշվետվությունները և վերլուծությունները։
Ramp-ը սպասարկում է ավելի քան 30,000 բիզնեսների և շարունակում է ընդլայնել իր գործիքակազմը, առաջարկելով նաև կորպորատիվ քարտեր, գնումների կառավարում, վճարումների իրականացում և գանձապետական լուծումներ։




