spot_imgspot_imgspot_imgspot_img

ՌԴ նախագահը ստորագրել է թվային ռուբլու ներդրման մասին օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել թվային ռուբլու ներդրման և համապատասխան էլեկտրոնային հարթակի ստեղծման մասին։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։

Խոսքը ռուսական ազգային արժույթի հավելյալ ձևի մասին է, որը կթողարկվի առկա փողի ձևերի հետ մեկտեղ։ Այսպիսով, ռուսական ռուբլին այսուհետև կունենա երեք ձև՝ կանխիկ, անկանխիկ և թվային։

Նոր դրամական ձևաչափով գործարքներ հնարավոր կլինի իրականացնել ռուբլու թվային հարթակի միջոցով, որի օպերատորը, ըստ օրենքի, Ռուսաստանի Բանկն է։

Ինչպես երևում է փաստաթղթից, թվային ռուբլին կօգտագործվի որպես վճարումների և փոխանցումների միջոց։ Ավանդ բացելու կամ թվային ռուբլով վարկ ստանալու հնարավորությունը նախատեսված չէ։

spot_img

Վերջին լուրեր

Նմանատիպ նյութեր

Bolt-ը ներկայացրել է Bolt Money ծառայությունը

Էստոնական Bolt հարթակը Airwallex-ի հետ համագործակցությամբ մշակում է Bolt Money ֆինանսական...

Wealthsimple-ը ներգրավել է $300 միլիոն

Կանադական Wealthsimple հարստության կառավարման ընկերությունը ներգրավել է ավելի քան 300 միլիոն...

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ

Ահարոն Լեւոնյանը նշանակվել է Կոնվերս Բանկի գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ եւ...

Մեծ զեղչերի սեզոնին ընդառաջ արժե մի փոքր սպասել. անակնկալ` օնլայն շոփինգի սիրահար C360 Mastercard քարտապաններին

Տեխնիկա, որը վաղուց ցանկանում էիք փոխել, սիրելի ապրանքանիշի հագուստ կամ կոշիկ,...