Reddit-ի շահույթն առաջին եռամսյակում աճել է 48%-ով՝ կազմելով $243 մլն՝ 2023 թվականի առաջին եռամսյակի $163,7 դիմաց։ Մամուլի հաղորդագրությունից հետևում է, որ զուտ վնասը տարվա առաջին երեք ամիսներին կազմել է $575,1 մլն, մեկ տարի առաջ այդ ցուցանիշը կազմել է $60,9 մլն։
Մեկ բաժնետոմսի կորուստը կազմել է $8,19՝ նախորդ տարվա $1,05 դիմաց:
Reddit-ը նաև ավելացրել է ակտիվ օգտատերերի թիվը մինչև 82,7 միլիոն, իսկ 2023 թվականի առաջին եռամսյակում եղել է 60,3 միլիոն։
Ընկերությունն ակնկալում է, որ երկրորդ եռամսյակի շահույթը կկազմի $240-ից $255 միլիոն, ինչը մի փոքր գերազանցում է վերլուծաբանների սպասումները, որը $227,5 միլիոն է:
Եկամուտների աճի մասին լուրերի ֆոնին ընկերության բաժնետոմսերը երեքշաբթի Նյու Յորքում լրացուցիչ սակարկություններում աճել են 16%-ով, գրում է Reuters-ը։ Ընդհանուր առմամբ, վերջին ամսվա ընթացքում դրանց գինը բարձրացել է գրեթե 10%-ով:





