spot_imgspot_imgspot_img

Reliance Jio-ն հին համակարգիչները կվերածի ԱԲ-ին պատրաստ սարքերի

Հնդկաստանի ամենահարուստ մարդուն՝ Մուկեշ Ամբանիին պատկանող Reliance Jio-ն իր JioPC ամպային համակարգչային ծառայությունը հասանելի է դարձրել Հնդկաստանի բոլոր ինտերնետ օգտատերերի համար. նախկինում այն բաց էր միայն Jio-ի ինտերնետի բաժանորդների համար։ Ծառայությունը թույլ է տալիս օգտատերերին ամպային համակարգի միջոցով հասանելիություն ստանալ վիրտուալ համակարգչի՝ առանց իրենց համակարգիչը թարմացնելու կամ փոխարինելու անհրաժեշտության։ 

JioPC-ն առաջարկում է մինչև 8 վիրտուալ պրոցեսորներ, 16 ԳԲ օպերատիվ հիշողություն և 1 ՏԲ պահեստային հիշողություն։ Jio-ն նշել է, որ նույնիսկ մինչև ութ տարվա հնության համակարգիչները կարող են այս ծառայության միջոցով ստանալ ժամանակակից հավելվածների, այդ թվում՝ ԱԲ գործիքների համար անհրաժեշտ հաշվողական հզորությունը։ Փաթեթների արժեքը սկսվում է երկու ամսվա համար 1,000 հնդկական ռուփիից (մոտ 11 դոլար), իսկ տարեկան բաժանորդագրությունը կազմում է 4,000-5,000 հնդկական ռուփի (մոտ 42-53 դոլար)։

Այս քայլը կատարվում է Հնդկաստանում սպառողների ու բիզնեսների կողմից հին համակարգիչները երկարաժամկետ օգտագործելու սովորության ֆոնին։ 2025թ.-ի դրությամբ երկրում օգտագործվում է ավելի քան 65 միլիոն համակարգիչ, իսկ սարքերի փոխարինման պարբերականությունը երկարել է, քանի որ օգտատերերը փորձում են խուսափել սարքավորումների թանկարժեք թարմացումներից։

Jio-ն ակնկալում է, որ ամպային տեխնոլոգիաները կարող են ավելի մատչելի այլընտրանք դառնալ նոր համակարգիչներ գնելու պահանջին։ Սակայն վերլուծաբանների կարծիքով՝ JioPC-ն ամբողջությամբ չի կարողանա փոխարինել ավանդական համակարգիչներին և ավելի հարմար կլինի ուսանողների, ընտանիքների ու փոքր բիզնեսների համար, որոնք չեն կարող իրենց թույլ տալ նոր՝ ԱԲ-ին հարմարեցված համակարգիչներ։

Միևնույն ժամանակ, ծառայությունը բախվում է մի շարք մարտահրավերների, այդ թվում՝ Հնդկաստանում սարքավորումները սեփականության իրավունքով ունենալու նախընտրությանը, համակարգիչների վերանորոգման ընկերությունների կողմից մրցակցությանը և կայուն ինտերնետ կապից կախվածությանը։ Թեև Jio-ն ծառայությունը ներկայացնում է որպես «ԱԲ-ին պատրաստ» լուծում, դեռ պարզ չէ, թե արդյոք սպառողները ամպային հաշվարկային տեխնոլոգիան կընդունեն որպես ամենօրյա կիրառման երկարաժամկետ ծառայություն, թե պարզապես իրենց սարքերը թարմացնելուն այլընտրանք։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...