spot_imgspot_img

Revolut բրիտանական առցանց բանկը կրկնապատկել է եկամուտը

Revolut առցանց բանկը 2023 թվականի վերջին ստացել է $2,2 միլիարդ շահույթ, ասվում է ընկերության հաշվետվության մեջ: Սա 95%-ով ավելի է, քան 2022թ.: Շահույթը մինչև հարկումը կազմել է $544 մլն: Սա 2015 թվականին հիմնադրված ընկերության պատմության մեջ ռեկորդային ցուցանիշ է։ Մեկ տարի առաջ Revolut-ը $31 միլիոն դոլարի վնաս էր ցույց տվել։

Revolut-ի ֆինանսական տնօրեն Վիկտոր Ստինգան ընկերության հիմնական ֆինանսական ցուցանիշների զգալի աճը պայմանավորում է օգտատերերի թվի ռեկորդային աճով։ 2023 թվականին Revolut-ն ավելացրել է 12 միլիոն նոր հաճախորդ, իսկ ամսական գործարքների թիվն աճել է 73%-ով՝ 341 միլիոնից հասնելով 590 միլիոնի։ Այժմ նրանց թիվը 45 միլիոն է։

Բացի այդ, ընկերության ֆինանսական ցուցանիշները բարելավվում են վճարովի բաժանորդային հաշիվների թվի նկատելի աճի (+41% նախորդ տարի) և հաճախորդների ավանդների ավելացման (+38%) հաշվին։ Ընկերությունը նաև ավելացրել է եկամուտը բանկային քարտերով վճարումներից, ինչպես նաև արտարժութային և ներդրումային գործառնություններից:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...