spot_imgspot_imgspot_imgspot_img

Revolut-ը գործարկել է ներդրումային նոր ծառայություն

Revolut-ը, որպես գլոբալ ֆինթեք ընկերություն, ներկայացրել է իր նոր Robo-Advisor (ռոբոտ խորհրդատու) ծառայությունը։

Այս նոր լուծումը հնարավորություն է տալիս հաճախորդներին խնայել ժամանակ և ավտոմատացնել իրենց ներդրումները՝ հաշվի առնելով նրանց անհատական կարիքները։ Ներկայումս այս ծառայությունը հասանելի է միայն Սինգապուրում։

Robo-Advisor-ի միջոցով հաճախորդները կարող են ներդրումներ կատարել դիվերսիֆիկացված պորտֆելի միջոցով՝ խուսափելով երկար ժամեր ծախսելուց՝ ուսումնասիրություններ կատարելու և պորտֆելն ինքնուրույն կառավարելու վրա։

Ծառայությունը հատկապես շահավետ է այն հաճախորդների համար, ովքեր չունեն բավարար ժամանակ ակտիվ ներդրումների համար, կամ չունեն ներդրումների և առևտրի փորձ։

Հաճախորդի կողմից գումար մուտքագրելուց հետո Robo-Advisor-ը ավտոմատ կերպով ներդնում է այն շուկայում՝ մշտապես վերահսկելով և կառավարելով հաճախորդի պորտֆելը։ Revolut-ի ռոբոտ խորհրդատու ծառայության նվազագույն ներդրումային չափը կազմում է $100:

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...