spot_imgspot_img

Revolut Pay-ը հայտարարել է Aer Lingus-ի հետ համագործակցության մասին

Revolut ֆինթեքն իր Revolut Pay ստորաբաժանման միջոցով, հայտարարել է իռլանդական Aer Lingus ավիաընկերության հետ համագործակցության մասին՝ իրենց հաճախորդներին տոմսերի գնման հարմար գործընթաց ապահովելու համար:

Այս ընկերություններն այժմ կենտրոնանալու են հաճախորդներին ապահով, մեկ հպումով վճարումներ ապահովելու վրա՝ օգտագործելով Revolut Pay վճարման հարմար եղանակը:

Հաղորդվում է, որ Revolut Pay-ը կկրճատի վճարումների գործընթացը Revolut-ի հաճախորդների համար՝ միաժամանակ նրանաց ապահովել ներկառուցված անվտանգության համակարգ։ Օգտատերերը պետք է վճարման ժամանակ ընտրեն Revolut Pay-ը, այնուհետև օգտագործեն հավելվածը՝ վճարումը թույլատրելու համար, օգտագործելով գաղտնաբառ կամ կենսաչափական ID-ի հաստատում:

Հավելվածը կաջակցի նաև վճարման հետ կապված խնդիրների դեպքում, օրինակ, երբ հաճախորդի հաշվի մնացորդը չի բավարարում վճարման գումարը։ Այս դեպքում ընկերությունը կուղարկի արագ ծանուցում, որը թույլ կտա օգտվողներին օգտագործել կցված քարտը գնումներ կատարելու համար:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...