RIA Money Transfer-ը՝ Euronet Worldwide Inc. (NASDAQ: EEFT)-ի մասնաճյուղը, որը դրամական փոխանցումների ոլորտում առաջատար ընկերություն է, հայտնել է իրենց միջոցով ՝ 2018 թվականին դեպի զարգացող երկրներ ուղարկված 529 բիլլիոն դոլլար դրամական փոխանցումների ազդեցության մասին:
RIA-ի հավաստմամբ, իրենք առաջարկում են ավելի խելամիտ գին, ինչպես նաև ջանք են գործադրում ընդլայնելու ցանցը՝ այն հասանելի դարձնելով նույնիսկ աշխարհի ամենահեռավոր անկյուններում։
Համաշխարհային բանկի տվյալների համաձայն ՝ գլոբալ դրամական փոխանցումները 2018 թվականին հասել են 689 բիլլիոն դոլարի ՝ նախորդ տարվա համեմատ աճելով 8,8 տոկոսով։ Դա գումարի այն չափն է, որը կարող էր ներկայացնել աշխարհի 20-րդ խոշորագույն տնտեսությունը, եթե դա կազմեր նրա ՀՆԱ-ն: Անցյալ տարի 529 մլրդ դոլլար է ուղարկվել զարգացող երկրներին, ինչը ամբողջ գումարի 77% – ն։
Գլոբալ դրամական փոխանցումների կարևորությունն ամբողջ աշխարհում կարող է հանգեցնել միլիոնավոր մարդկանց տնտեսական կայունությանը և հիմք դառնալ կենսապայմանների պահպանման համար:





