Anthropic-ը համաձայնության է եկել Riot Platforms-ի հետ 9 միլիարդ դոլար արժողությամբ 20-ամյա ամպային հաշվարկային գործարքի կնքման շուրջ՝ իր հաշվողական հզորություններն ընդլայնելու և Claude AI գործիքների նկատմամբ աճող պահանջարկը բավարարելու համար։
Համաձայնագիրը կգործի մինչև 2048թ.-ի հունիսը և Riot-ի տվյալներով՝ ընկերությանը կբերի մոտ 9.1 միլիարդ դոլարի եկամուտ։ Հնգական տարով պայմանագրի երկարաձգման երկու հնարավորությունները կարող են գործարքի ընդհանուր արժեքը հասցնել մինչև 16.1 միլիարդ դոլարի։
Գործարքը լրացնում է վերջին ամիսներին Anthropic-ի կնքած հաշվարկային տեխնոլոգիաների վերաբերյալ խոշոր պայմանագրերի շարքը, այդ թվում՝ Volta Infra-ի հետ 10 միլիարդ դոլարի գործարքը, xAI-ից մոտ 45 միլիարդ դոլարի հաշվարկային լուծումների գնումները և AMD-ի հետ կնքած առանձին ենթակառուցվածքային պայմանագիրը։
Riot Platforms-ը նախկինում հիմնականում զբաղվում էր Bitcoin-ի մայնինգով, սակայն այժմ անցում է կատարել ԱԲ կենտրոնացմամբ տվյալների կենտրոնների կարողությունների զարգացմանը։ Նման քայլեր են անում նաև կրիպտո մայնինգային շատ այլ ընկերություններ՝ ԱԲ հաշվարկային ենթակառուցվածքների նկատմամբ աճող պահանջարկից օգտվելու համար։
Գործարքի մասին լուրերից հետո Riot-ի մեկ բաժնետոմսի գինը բարձրացել է 25%-ով՝ հասնելով 24.40 դոլարի։ Գործարքը ցույց է տալիս, թե որքան մեծ հաշվարկային ռեսուրսներ են ստանում ԱԲ ընկերությունները և փաստում է այն մասին, որ ԱԲ ենթակառուցվածքների նկատմամբ պահանջարկը կշարունակի աճել առաջիկա տասնամյակներում։





