spot_imgspot_img

Robinhood-ը նախատեսում է գնել Bitstamp կրիպտո բորսան

Robinhood առևտրային հարթակը հայտարարել է Bitstamp կրիպտոարժույթների համաշխարհային բորսայի ձեռքբերման մասին: Կողմերն ակնկալում են, որ $200 միլիոն արժողությամբ գործարքը կավարտվի 2025 թվականի առաջին կիսամյակում։

Մամուլի հաղորդագրության համաձայն, Bitstamp-ի գնումը Robinhood-ին թույլ կտա ընդլայնել իր շուկայական հասանելիությունը՝ առաջ մղելով իր պրոդուկտը Միացյալ Նահանգներից դուրս: Բացի այդ, կազմակերպությունը նշել է, որ այս գործարքը կգրավի խոշոր ներդրողների։

«Bitstamp-ի ձեռքբերումը կարևոր քայլ է մեր կրիպտո բիզնեսի զարգացման գործում: Բորսան ցույց է տվել ճկունություն շուկայական ցիկլերում: Սա մեզ ավելի լավ վիճակում է դնում՝ ընդլայնելու մեր ներկայությունը ԱՄՆ-ից դուրս և ներգրավելու ինստիտուցիոնալ հաճախորդներ»,- ասել է Robinhood կրիպտոարժույթի ղեկավար Յոհան Քերբրաթը:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ գործարքի գնահատված գումարը կազմում է $200 միլիոն, իսկ «Galaxy Digital»-ը հանդես է եկել որպես խորհրդատու:

Այս լուրերի արդյունքում Robinhood-ի բաժնետոմսերի գինը բարձրացել է 4%-ով։ Այս պահին այն վաճառվում է մոտավորապես $22:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...