spot_imgspot_img

Robinhood-ը Եվրոպայում կրիպտոարժույթների առևտրի հավելված է գործարկել

Robinhood ներդրումային ընկերությունը հայտարարել է Եվրոպայում կրիպտոարժույթների առևտրային հավելվածի գործարկման մասին:

Զեկույցում ասվում է, որ ավելի քան 25 ակտիվներ հասանելի կլինեն առևտրի համար, այդ թվում՝ Bitcoin-ը, Ethereum-ը և Solana-ն: Ընկերությունը հայտարարել է, որ հաճախորդները կկարողանան բոնուսներ ստանալ բիթքոինով, ինչպես նաև պարգևներ՝ գրանցման դիմաց:

Բացի այդ, Robinhood-ը վստահեցրել է օգտատերերին, որ թվային ակտիվների մեծ մասը ապահով պահվում է «սառը դրամապանակներում», և միջոցները երբեք չեն օգտագործվի վարկի համար:

«Մենք հավատում ենք, որ կրիպտոարժույթը վաղվա ֆինանսական հիմքն է, և որ այն կարևոր դեր է խաղում բոլորի համար: ԵՄ-ն ունի կրիպտո ակտիվների կարգավորման ամենաընդգրկուն քաղաքականություններից մեկն աշխարհում, այդ իսկ պատճառով մենք ընտրեցինք այս տարածաշրջանը, ավելի ամրապնդելու մեր միջազգային ընդլայնման ծրագրերը»․-ասել է Robinhood-ի գործադիր տնօրեն Յոհան Քերբրաթը։

Ընկերությունը նաև հայտարարել է, որ 2024 թվականին մի քանի նոր ֆունկցիա կգործարկի։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...