spot_imgspot_img

Robinhood-ը նախատեսում է ԵՄ-ում ընդլայնել կրիպտո-առևտրային հնարավորությունները

Robinhood ֆինթեք հավելվածը պատրաստվում է ընդլայնել իր կրիպտոարժույթների առևտրային ծառայությունները դեպի Եվրամիություն և առաջիկա շաբաթներին սկսել բրոքերային գործունեությունը Մեծ Բրիտանիայում: Այս պահին կրիպտոբրոքերային ծառայությունները հասանելի են միայն ԱՄՆ-ում։

«Փորձառու թիմով մենք շուտով կսկսենք բրոքերային գործունեությունը Մեծ Բրիտանիայում: Որպես գլոբալ ընդլայնման ծրագրի ևս մեկ քայլ, մենք նաև նախատեսում ենք բացել կրիպտոարժույթների առևտուրը ԵՄ-ում»,- ասել է Robinhood-ը երրորդ եռամսյակի իր եկամուտների զեկույցում:

Ըստ այդ զեկույցի՝ Robinhood-ը ներկայումս աջակցում է կրիպտոարժույթների առևտուրը ԱՄՆ-ում, այդ թվում՝ Bitcoin, Ether, Chainlink, Dogecoin և USDC: Ընկերությունը հունիսին դադարեցրել է աջակցությունը Solana-ին, Polygon-ին և Cardano-ին Coinbase-ի և Binance-ի դեմ SEC-ի հայցից հետո, ակտիվները համարելով չգրանցված արժեթղթեր:

Ֆինթեք ընկերության երրորդ եռամսյակի արդյունքները հանգեցրել են Robinhood-ի բաժնետոմսերի 10%-ի անկմանը $9,76-ից մինչև $8,82:

Robinhood-ի հասույթը գործարքներից նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11%-ով և կազմել $185 մլն, կրիպտոարժույթով աշխատելուց եկամուտը նվազել է 55%-ով և կազմել $23 մլն։

 

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...