spot_imgspot_imgspot_imgspot_img

ՌԴ դրամական փոխանցումների նոր համակարգը կգործի նաև Հայաստանում

Ռուսաստանի Կենտրոնական բանկը գրանցել է Kwikpay նոր միջազգային վճարային համակարգը։ Համակարգի օպերատորն է «Տրուբնայա ՍԻՎ» ՍՊԸ-ն։ Այս մասին հաղորդում է կարգավորիչն իր կայքում։

Kwikpay օգտատերերին հասանելի են փոխանցումները դեպի Հայաստան, Տաջիկստան, Ղրղզստան, Ղազախստան, Ադրբեջան, Թուրքիա և ևս 32 երկիր։ Իրավաբանական անձանց միասնական պետական ​​ռեգիստրի տվյալներով՝ ընկերությունը գրանցվել է Մոսկվայում 2019 թվականին, շահառուն Իրինա Հելմիխն է։

Kwikpay-ը վճարային համակարգի կանոններին համապատասխան իր հավելվածի միջոցով փոխանցումներ է կատարում Mir, Visa և Mastercard քարտերից։ Առանց բանկային հաշիվ բացելու հաճախորդները հավելվածի միջոցով կարող են փոխանցումներ կատարել ռուբլով, դոլարով, եվրոյով: Միջնորդավճարը կազմում է գումարի 0-5%-ը։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Wagestream-ը ձեռք է բերել Keebo վարկային ստարտափը

Wagestream-ը, որն աշխատավարձի ակնթարթային փոխանցման հավելված է, ձեռք է բերել բրիտանական...

Visa-ն համագործակցություն է սկսել Expel-ի հետ

Visa-ն ցանցային անվտանգության ծառայություններ մատուցող Expel-ի հետ հայտարարել է իր համագործակցության...

Visa-ն գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, գեներատիվ AI-ն զարգացնելու համար

Visa-ն (ԱՄՆ) գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, որպեսզի ներդրումներ կատարի...

Apple-ը մտադիր է ստեղծել սեփական որոնողական համակարգը

Apple-ը դիտարկում է սեփական որոնողական ծառայության ստեղծման հեռանկարը, որը կարող է...