spot_imgspot_imgspot_img

Samsung-ը նախատեսում է շուրջ $1 միլիարդ ներդնել Mistral AI-ում

Samsung Electronics-ը, ըստ տեղեկությունների, դիտարկում է Mistral AI ֆրանսիական ԱԲ ստարտափում շուրջ 1 միլիարդ եվրոյի ներդրում կատարելու հնարավորությունը։ Ֆինանսավորման նոր շրջափուլը կարող է ընկերության գնահատումը հասցնել 20 միլիարդ եվրոյի։

Reuters-ի և Financial Times-ի տվյալներով՝ Samsung-ը հավանական գլխավոր ներդրողներից մեկն է։ Նույն շրջափուլին մասնակցելու քննարկումների մեջ է նաև շվեդական EQT ներդրումային ընկերությունը՝ իր Scaleup Europe Fund հիմնադրամի միջոցով։

Հնարավոր ներդրումը համահունչ է Samsung-ի ռազմավարությանը՝ արագացնել իր ընդլայնումը արհեստական բանականության, ռոբոտատեխնիկայի և այլ նորարարական տեխնոլոգիաների ոլորտներում՝ ներդրումների, ձեռքբերումների և գործընկերությունների միջոցով։

Լուրը հրապարակվել է Mistral-ի և Microsoft-ի միջև ռազմավարական համագործակցության մեկնարկի մասին հայտարարությունից ընդամենը մեկ օր անց։ Համագործակցության շրջանակում Microsoft-ը նախատեսում է միլիարդավոր դոլարներ ներդնել Եվրոպայում Mistral-ի ԱԲ հաշվարկային ենթակառուցվածքների զարգացման և ընկերության տեխնոլոգիաների տարածման համար։

Mistral AI-ը դարձել է Եվրոպայի առաջատար ԱԲ ընկերություններից մեկը՝ դիրքավորվելով որպես  տարածաշրջանային այլընտրանք ամերիկյան ԱԲ մատակարարներին, մասնավորապես եվրոպական երկրների կողմից սեփական ԱԲ էկոհամակարգերում աճող ներդրումների ֆոնին։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...