spot_imgspot_img

Samsung-ը, Google-ը և Qualcomm-ը միավորվել են՝ ստեղծելու խառը իրականության հարթակ

Galaxy Unpacked միջոցառման ընթացքում, Samsung-ի, Google-ի և Qualcomm-ի ղեկավարները բեմ բարձրացան՝ հայտարարելու համագործակցության մասին: Նրանք ասացին, որ աշխատում են «ստեղծել թվային տեխնոլոգիաների մի նոր դարաշրջան, որը լղոզում է ֆիզիկական և վիրտուալ աշխարհների միջև սահմանը»: Այս համագործակցությունը ներառում է Snapdragon XR տեխնոլոգիան, Samsung-ի ապարատային արտադրանքները և Google-ի փորձը՝ ստեղծելու խառը իրականության միասնական հարթակ: Ընկերությունների ներկայացուցիչները ցավոք, պատրաստի արտադրանք կամ որևէ հայեցակարգ չեն ներկայացրել։

Android և Chrome OS օպերացիոն համակարգերի պատասխանատու Հիրոշի Լոքհայմերը նշել է, որ Google-ը ներդրումներ է կատարում ինչպես AR-ում, այնպես էլ VR-ում, իսկ Samsung-ի և Qualcomm-ի հետ համագործակցությունը կտրամադրի առաջադեմ սարքավորումներ և ծրագրային ապահովում հաջորդ սերնդի տեխնոլոգիաների համար։

Տեխնոլոգիական երեք հսկաների միավորումը խառը իրականության նախագծի վրա աշխատելու համար կարծես փորձ է դիմադրելու Meta-ի և Apple-ի մրցակցությանը: Վերջին մի քանի տարիների ընթացքում Meta-ն խոշոր ներդրումներ է կատարել մետավերսի մեջ, իսկ անցյալ տարի ներկայացրեց 1500 դոլար արժողությամբ Quest Pro ականջակալը: Միևնույն ժամանակ, Apple-ը լռում է, բայց, ըստ լուրերի, պատրաստվում է թողարկել նաև խառը իրականության ականջակալ:

CNET-ին տված հարցազրույցում Samsung-ի բջջային բիզնեսի ղեկավարն ասել է, որ հայտարարությունը այս պահին դեկլարատիվ է, և յուրաքանչյուր ընկերություն կբերի իր սեփական փորձը խառը իրականության հարթակ ստեղծելու հարցում՝ ստանձնելով որոշակի կատեգորիայի առաջնորդություն:

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...