Սբերբանկը թողարկել է իր սեփական վճարային համակարգը՝ SberPay:
Այն կդառնա Apple Pay-ի, Google Pay-ի և նմանատիպ այլ պրոդուկտների անալոգը։
SberPay-ը հնարավորություն կընձեռի գնումների համար վճարել առցանց (կայքերում և հավելվածներում) և օֆլայն (այն առևտրային կետերում, որտեղ հասանելի են Sberbank-ի POS տերմինալները)։
Օֆլայն վճարման ծառայությունը հասանելի է NFC տեխնոլոգիայով ցանկացած Android համակարգերում։ Ֆիզիկական անձանց համար SberPay-ը կլինի անվճար, իսկ ձեռներեցների համար՝ կգործեն սովորական Էքվայրինգի սակագները։




