spot_imgspot_imgspot_imgspot_img

Scalable Capital-ը ներգրավել է $175 միլիոն

Scalable Capital գերմանական թվային ներդրումային հարթակը ներգրավել է 175 միլիոն դոլար իր պատմության մեջ կայացած ամենամեծ ներդրումային շրջափուլում՝ Sofina-ի և Noteus Partners-ի ղեկավարությամբ։

Շրջափուլը նաև ներառել է վերսկսված աջակցություն Balderton Capital-ի, Tencent-ի և HV Capital-ի կողմից՝ հասցնելով ընկերության ընդհանուր ֆինանսավորումը ավելի քան 535 միլիոն դոլարի։

Scalable Capital-ը հիմնադրվել է 2014թ.-ին և առաջարկում է տեխնոլոգիապես զարգացած հարթակ՝ բաժնետոմսերի, ETF-ների, կրիպտոարժույթների և այլ ակտիվների առքուվաճառքի համար։ Ընկերությունը կառավարում է ավելի քան 34 միլիարդ դոլարի ակտիվներ՝ մեկ միլիոնից ավելի հաճախորդների համար՝ Մյունխենում, Բեռլինում և Լոնդոնում գտնվող գրասենյակներից։

Նոր ֆինանսավորումը կուղղվի հարթակի զարգացմանն ու նոր պրոդուկտների ստեղծմանը, այդ թվում՝ այս ամռանը նախատեսվող երեխաների համար ներդրումային հաշվի գործարկմանը, որը կներառի տարեկան 2.25% տոկոսադրույք և 1 եվրո նվազագույն ներդրում բաժնետոմսերի ու ETF-ների համար։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Հայաստանում կրիպտոարժույթների ապագան․ ի՞նչ է պետք հետաքրքրությունն իրական հնարավորության վերածելու համար

Հայաստանն ունի ուժեղ ՏՏ ոլորտ, ակտիվ ձեռնարկատիրական համայնք և թվային ակտիվների...

Ամիօ բանկը՝ «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն» նախագծի զարգացման գործընկեր

Ամիօ բանկը միացել է Հայաստանում «Յուվենտուսի» երրորդ ակադեմիայի և «Բոսկո Վելթաուն»...

Super.money-ն գործարկում է ԱԲ գործակալներ

Flipkart-ին պատկանող Super.money-ն սկսել է գործարկել ԱԲ գործակալներ, որոնք կարող են...