spot_imgspot_imgspot_img

Scalable Capital-ը բացել է իր հարթակը ԱԲ գործակալների համար

Մյունխենում գործող Scalable Capital բանկային ու թվային ներդրումային հարթակը հաճախորդներին թույլ է տալիս իրենց հաշիվները միացնել ChatGPT-ին, Claude-ին, Grok-ին և նման այլ ԱԲ օգնականներին։

Agentic Investing կոչվող գործառույթը կարելի է ակտիվացնել օգտատիրոջ պրոֆիլի կարգավորումներում։ Այն հնարավորություն է տալիս ԱԲ գործակալներին բնական լեզվով հրահանգների միջոցով իրականացնել տարբեր գործողություններ՝ բաժնետոմսերի թրեյդինգից մինչև խնայողությունների պլանների և գնային ծանուցումների ստեղծում։

Օգտատերերը կարող են նաև որոնել բաժնետոմսեր, ETF-ներ և ածանցյալ ֆինանսական գործիքներ, իրական ժամանակում ստանալ նորություններ ու բաժնետոմսերի գներ, ինչպես նաև վերանայել և հաստատել գործարքներն ու խնայողությունների պլանները նախքան դրանց իրականացումը։

Scalable Capital-ը նշել է, որ օգտատերերը շարունակում են պահպանել վերահսկողությունը ողջ գործընթացի նկատմամբ․ նրանք կարող են կառավարել ԱԲ գործակալների հասանելիությունը և հետևել բոլոր գործողություններին հավելվածում կամ կայքում։ Ընկերությունն ընդգծել է նաև, որ ԱԲ-ի կատարած առաջարկություններն ու գործարքները իր կողմից չեն տրամադրվում և ներդրումային խորհրդատվություն չեն համարվում։

Scalable Capital-ի տնօրեններից Էրիկ Փոձուվեյթի խոսքով՝ Agentic Investing-ը նշանակալի տեխնոլոգիական փոփոխություն է ֆինտեխ ոլորտում. այն փոխում է մարդկանց, ԱԲ-ի և կապիտալի շուկաների փոխգործակցության ձևը։ Ընկերությունը նոր գործարկումը ներկայացրել է որպես եվրոպական առաջին նմանատիպ լուծում։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Դավիթ Թադևոսյանը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովում ներկայացրել է Հայաստանի տեխնոլոգիական զարգացման առաջնահերթությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարար Դավիթ Թադևոսյանը հոկտեմբերի...

Exein կիբեռանվտանգության ստարտափը հասել է $1,7 միլիարդ գնահատման

Իտալական Exein կիբեռանվտանգության ստարտափը Headline-ի գլխավորած ֆինանսավորման շրջափուլում ներգրավել է 270...

Yandex Go-ն Հայաստանում 10 տարեկան է․ անվտանգության ներդրումներ և նոր ծրագրեր

Yandex Go-ն նշում է Հայաստանում գործունեության տասնամյակը։ Լրագրողների հետ հանդիպմանը Yandex...