spot_imgspot_imgspot_img

Seaside Startup Summit Armenia-ն կանցկացվի ՀՀ ԲՏԱ նախարարության համաֆինանսավորմամբ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Startup Armenia» գիտակրթական հիմնադրամը հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը կիրականացնեն «Սիսայդ Ստարտափ Սամմիթ Արմենիա 2026» միջոցառումը։

Սամմիթը երկրորդ տարին անընդմեջ իրականացվում է ՀՀ ԲՏԱ նախարարության աջակցությամբ:

Միջոցառման կազմակերպման համար ինչպես 2025, այնպես էլ 2026 թվականներին պետական բյուջեից հատկացվել է 200 մլն ՀՀ դրամ՝ վերահաստատելով ՀՀ կառավարության հետևողական քաղաքականությունը՝ աջակցելու նորարարությանն ու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը։ Ներդրումը միտված է խթանելու տեխնոլոգիական ձեռնարկատիրությունն ու գիտելիքահենք տնտեսությունը, բարձրացնելու հայկական ստարտափների միջազգային մրցունակությունը, ընդլայնելու միջազգային համագործակցությունը և ամրապնդելու Հայաստանի դիրքը՝ որպես տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կենտրոն։

Մեկ շաբաթ շարունակ Սևանի ափին` ոչ ֆորմալ ճամբարային ձևաչափով, կհամախմբվեն աշխարհի տարբեր երկրների ստարտափների հիմնադիրներ, ներդրողներ, վենչուրային ֆոնդերի և տեխնոլոգիական ընկերությունների ներկայացուցիչներ, մենթորներ, ոլորտի առաջատար փորձագետներ և նորարարության էկոհամակարգի առաջնորդներ։

Սամմիթը կներառի հետևյալ թեմատիկ ուղղությունները՝ «World Youth Environmen Festival», «Sevan AgriTech Summit», «WineTech Innovation Summit», «Cyber Insurance Summit», «Minning Innovation Summit», «Sevan EV Rally»՝ հյուրընկալելով ավելի քան 50 երկրից ժամանած շուրջ 2000 մասնակցի։

«Seaside Startup Summit Armenia 2026»-ի շրջանակում հուլիսի 30-ին նախատեսվում է նաև «Government Day» խորագրով միջոցառումը, որի նպատակը ՀՀ պետական կառույցների կողմից ոլորտային խնդիրների թվային լուծումների ներկայացումն է:

«Սիսայդ Սևան Ստարտափ Սամմիթը» տարածաշրջանի ամենախոշոր և ճանաչված տեխնոլոգիական ու ձեռնարկատիրական հարթակներից մեկն է։ Այն նպաստում է Հայաստանի միջազգային ճանաչելիության և տեխնոլոգիական հեղինակության բարձրացմանը, արտասահմանյան ներդրումների ներգրավմանը, ինչպես նաև հայկական ստարտափների՝ համաշխարհային շուկաներ մուտք գործելուն և միջազգային գործընկերությունների ձևավորմանը։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն մասնակցեց «Արենի Գինու Փառատոն 2026»-ին

«ԿԱՄՈՒՐՋ» ՈւՎԿ-ն այս տարի ևս մասնակցեց «Արենի Գինու Փառատոնին», որն անցկացվեց...

Evocabank-ը Armenia-UK Business Forum 2026-ի գլխավոր գործընկերն էր

Համաժողովն անցկացվում էր առաջին անգամ Հայաստանում և նպատակ ուներ զարգացնելու Հայաստանի...

C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրում

C360 ArCa UnionPay քարտը մեկտեղում է ArCa տեղական վճարային համակարգի և...

Տաթև Ասլանյանը մասնակցել է «AI & Digital Bridge 2026 VII» միջազգային համաժողովին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի տեղակալ Տաթև Ասլանյանը...