spot_imgspot_img

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հավանություն է տվել 8 ETF սփոթերի

ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հաստատել է մի քանի Ethereum ETF սփոթեր, այդ թվում՝ BlackRock-ը, Fidelity-ն և Grayscale-ը, ինչը ազդարարում է կրիպտոարժույթի ներդրումային հնարավորությունների զգալի փոփոխությունները:

Հանձնաժողոը հաստատել է թողարկողների ներկայացրած 8 տեսակի ETF սփոթեր: Դրանք ներառում են BlackRock, Fidelity, Grayscale, Bitwise, VanEck, Ark, Invesco Galaxy և Franklin Templeton-ի ձևերը: S-1 գրանցման հայտարարություններն այժմ պետք է ուժի մեջ մտնեն: Որպես կանոն, այս ձևերը ենթարկվում են բազմաթիվ փոփոխությունների մինչև վերջնական հաստատումը: Սա նշանակում է, որ շուկան կարող է ավելի երկար սպասել, մինչև կսկսվի Ethereum ETF առևտուրը:

Նույնիսկ այն ժամանակ, երբ ԱՄՆ արժեթղթերի և բորսաների հանձնաժողովը հաստատեց 8 Ethereum ETF սփոթերը, Ethereum-ի գինը մնաց $3800-ի մակարդակում: Լավ նորությունն այն է, որ անցած շաբաթվա ընթացքում Ethereum-ի գինն արդեն աճել է ավելի քան 30%-ով:

Մի քանի առցանց ցուցանիշներ ցույց են տալիս, որ Ethereum-ը հեշտությամբ կարող է հիմք ձևավորել $4000-ից բարձր և շարունակել աճել մինչև $5000-$6000 մինչև այս տարվա օգոստոս:

spot_img

Նմանատիպ նյութեր

Evoca-ն՝ Armenian Auto Show Expo-ի հովանավոր

Հունիսի 21-23-ը մասնակցիր լայնամասշտաբ հայկական ավտոմիջոցառմանը և օգտվիր Evocabank-ի կողմից առաջարկվող...

Revolut-ը $500 մլնի բաժնետոմսեր կվաճառի

Revolut բրիտանական ֆինթեք ընկերությունը վաճառելով բաժնետոմսերը՝ նախատեսում է ընդլայնել սեփական կապիտալիզացիան,...

«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»

Ինեկոբանկը, շարունակելով նորարարությունների իր ուղին, հաճախորդներին է ներկայացնում ապառիկ գնումների նոր՝...

Formula VC-ն ներդում է կատարել հայկական StarsHunt ստարտափում

Հայկական Formula VC վենչուրային ֆոնդը ներդրում է կատարել StarsHunt ստարտափում։ Այս ներդրումը...