SecuX-ը հայտարարել է բլոկչեյն ապարատային դրամապանակի միջոցով ստեղծված առաջին բոլորը մեկում Crypto վճարման հնարավորության մասին: SecuX-ը հիմնականում նախատեսված է ֆիզիկական խանութների, առևտրային ավտոմատների, կրպակների համար:
SecuX Crypto վճարումը բաղկացած է 3 մասից: Առաջինը՝ White Label բջջային հավելվածն է (SDK), որը կարող է ավելացնել վճարման ցանկացած crypto արժույթ գործող fiat-արժույթի վճարման ծրագրին:
Երկրորդը` Վճարային տերմինալ/մոդուլն է, որը կարող է գործել առանց ինտերնետ կապի: Այն հեշտությամբ հնարավոր է միացնել ցանկացած POS համակարգի կամ տեղադրել առկա վաճառող մեքենաներին:
Երրորդը՝ սարքավորումների դրամապանակն է, որի մեջ առկա է ռազմական կարգի ապահով չիպ, որը SecuX վճարային տերմինալներից ընդունում է միայն այն վճարումները, որոնք Crypto արժույթով են կատարվում: SecuX crypto արժույթի մանրածախ վճարման լուծումը լավագույն ընտրությունն է առկա վճարումների ընդունման համակարգերում:




