spot_imgspot_img

Sentient AI զարգացման հարթակը $85 մլն է ներգրավել

Sentient AI ընկերությունը հայտարարել է, որ $85 միլիոն ներդրում է ներգրավել: Միջոցները հավաքագրվել են որպես ֆինանսավորման հիմնական փուլ, որը տեղի է ունեցել 2024 թվականի մարտից մինչև մայիս ամիսներին: Sentient-ը մշակում է բաց կոդով AI մոդելներ:

Ընկերությունն իր պրոդուկտը ստեղծելիս կենտրոնանում է «համայնքի ներդրման» վրա: Ըստ թիմի՝ նախագիծը մտադիր է ուղղակիորեն մրցակցել OpenAI-ի հետ։

«Այսօր AI-ն դառնում է անհավատալիորեն կենտրոնացված, և դրա անվտանգությունն ու էթիկան կասկածի տակ են դրվում: Հետևաբար, համայնքի կողմից ստեղծված AI մոդելները հաջողության գրավականն են»,- ընդգծել է Sentient-ի ղեկավարությունը:

Ֆինանսավորման փուլը ղեկավարել են վենչուրային կապիտալի Pantera Capital ընկերությունը և Founders Fund հիմնադրամը: Ներդրումներ են կատարել նաև այնպիսի ընկերություններ, ինչպիսիք են Ethereal Ventures-ը, Symbolic Capital-ը, Delphi Ventures-ը, Hack VC-ն, Arrington Capital-ը, HashKey Capital-ը և այլն: Այս փուլում Sentient-ում ներդրումներ է կատարել ընդհանուր առմամբ 12 ընկերություն:

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...