Աշխարհի խոշորագույն վենչուրային կապիտալ ընկերություններից մեկը՝ Sequoia Capital-ը կբաժանվի երեք անկախ կազմակերպության։
Նրանցից յուրաքանչյուրը կաշխատի առանձին տարածաշրջանի հետ՝ ԱՄՆ և Եվրոպա, Չինաստան, Հնդկաստան և Հարավարևելյան Ասիա:
Sequoia Capital-ը հիմնադրվել է 1972 թվականին և այժմ հանդիսանում է աշխարհի խոշորագույն վենչուրային ընկերություններից մեկը: Կազմակերպությունը ներդրումներ է կատարել Cisco, Google, PayPal, Youtube, Airbnb, Yahoo և շատ այլ ընկերություններում։
Միացյալ Նահանգներում նախատեսում են ստորագրել հրամանագիր, որը կսահմանափակի ամերիկյան ընկերությունների հնարավորությունները չինական տնտեսությունում ներդրումներ կատարելիս: Sequoia Capital-ի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ ընթացիկ հանգամանքներում գլոբալ ներդրումային բիզնեսի կառավարումն ավելի ու ավելի է բարդանում:





