Shine ֆրանսիական ստարտափն այսօր թողարկում է երկու նոր ծառայություն՝ Shine Premium, որը պրեմիում հաշվեհամար է ֆրիլանսերների համար՝ հիմնական ապահովագրական ծածկույթով, և աջակցող ծառայություններ, որոնք կօգնեն Shine Start-ից օգտվող տարատեսակ ընկերություններին։
Shine-ը ֆրիլանսերիների համար ստեղծում է ավանդական բանկային հաշվեհամարների այլընտրանքային տարբերակ։ Բանկային տեղեկատվությունից և վճարային քարտից բացի, օգտվողները կարող են գրանցել «micro-company»`ֆրիլանս աշխատանք սկսելու, ապրանքագիր ստեղծելու, հարկերի արտահանման գործարքներ անելու համար:
Բացի հիմնական պլանից, Shine-ը առաջարկում է նաև առողջապահական ապահովագրություն՝ տալով հնարավորություն ստանալու օրական մինչև € 100։ Shine-ը նաև ներառում է ձեր սարքավորումների, հատկապես սմարթֆոնների կոտրված էկրանների ծախսը:
Shine-ը օգնում է նաև սկսնակ ֆրիլանսերներին, որոնք դեռ նոր պետք է գրանցեն իրենց ընկերությունը։ Վճարելով € 34.90, ընկերությունը կատարում է թղթաբանական գործընթացը, և արդյունքում դուք ստանում եք «auto-entrepreneur» վկայական։




