spot_imgspot_imgspot_imgspot_img

Shopify-ը ինտեգրել է Solana Pay-ը

Էլեկտրոնային առևտրի Shopify հարթակը ինտեգրել է Solana Pay ծառայությունը։ Այն կայքից օգտվողներին հնարավորություն կտա վճարել գնումների և ծառայությունների համար USDC-ով:

Solana բլոկչեյնի ադմինիստրացիան նշել է, որ գործակցությունը Shopify էկոհամակարգի միլիոնավոր բիզնեսների համար մուտք կբացի դեպի կրիպտո ակտիվների դաշտ:

Solana Foundations-ի խոսնակ Ջոշ Ֆրիդն ասել է, որ այս ինտեգրման համար USDC-ն պատահական չի ընտրվել։

«Առևտրականների մեծամասնությունը, ամենայն հավանականությամբ, ավելի պատրաստակամ կլինի ընդունելու այն ամենը, ինչը կապված է ԱՄՆ դոլարի հետ: Բացի այդ, USDC-ն ավելի կանոնակարգված է, քան, օրինակ, altcoins-ը»:

Shopify պլատֆորմի գործակցությունը Web3 բիզնեսների հետ ունի նաև այլ առավելություններ: Մասնավորապես, կայքի թրեյդերները հնարավորություն են ստացել ստեղծելու իրենց պարգևատրման ծրագրերը NFT-ի միջոցով:

Նախաձեռնությանը միացել են Helius, Mad Lads և MonkeDAO նախագծերը, որոնք ներկայացված են Shopify-ում։

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Wagestream-ը ձեռք է բերել Keebo վարկային ստարտափը

Wagestream-ը, որն աշխատավարձի ակնթարթային փոխանցման հավելված է, ձեռք է բերել բրիտանական...

Visa-ն համագործակցություն է սկսել Expel-ի հետ

Visa-ն ցանցային անվտանգության ծառայություններ մատուցող Expel-ի հետ հայտարարել է իր համագործակցության...

Visa-ն գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, գեներատիվ AI-ն զարգացնելու համար

Visa-ն (ԱՄՆ) գործարկել է $100 միլիոն արժողությամբ հիմնադրամ, որպեսզի ներդրումներ կատարի...

Apple-ը մտադիր է ստեղծել սեփական որոնողական համակարգը

Apple-ը դիտարկում է սեփական որոնողական ծառայության ստեղծման հեռանկարը, որը կարող է...