spot_imgspot_img

Երևանում տեղի կունենա Silicon Mountains ամենամյա գագաթնաժողովը

Հոկտեմբերի 17-ին Դվին դահլիճում (Երևան, Պարոնյան փող․ 40) տեղի կունենա SILICON MOUNTAINS 2023 միջազգային տեխնոլոգիական գագաթնաժողովը` նվիրված Խելացի երկրի մարտահրավերներին։

Արդեն հինգերորդ անգամ անցկացվող միջոցառման կազմակերպիչն է Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միությունը:

Միջոցառման հատուկ հյուրերը հանդես կգան շնորհանդեսներով՝

Շանթանու Նարայեն՝ Բարձր տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 2022թ․ դափնեկիրը և Adobe ընկերության գործադիր տնօրենը,

Ադրիան Բաքլին՝ Siemens EDA, EMEA-ի փոխնախագահը,
Էրիկ Վեդելը՝ Cisco EMEA-ի կիբեռանվտանգության գծով տնօրենը:

Պանելային քննարկումների ժամանակ, որոնք նվիրված են խելացի երկիր, խելացի բիզնես և խելացի քաղաքացի թեմաներին, ոլորտային ղեկավարները (decision maker), տեղական և միջազգային փորձագետները, Հայաստանի, ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի պաշտոնյանները կկիսվեն Խելացի երկիր ստեղծելու իրենց փորձով, տեսլականով և մարտահրավերներով։

Միջոցառման օրակարգին և խոսնակներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Գագաթնաժողովի պլատինե գործընկերն է Ucom-ը՝ Հայաստանի հեռահաղորդակցության խոշորագույն ընկերություններից մեկը։ Գործընկերներն են՝ Adobe, Synopsys, HPE, Visa, Viasphere Technopark և Unicomp ընկերությունները:

Գագաթնաժողովին մասնակցելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։ Մասնակցությունը գագաթաժողովին անվճար է։

Հավելյալ տեղեկատվության համար կարող եք գրել կամ զանգահարել`
ՏՀՏ Գործատուների Միություն
[email protected]
Հեռ․։ +37491 320190

Ամենաընթերցվածը

Նմանատիպ նյութեր

Klarna-ն արհեստական ​​բանականությամբ «փոխարինեց» 700 աշխատակցի

Klarna շվեդական ստարտափը, որը թույլ է տալիս առցանց ապրանքներ գնել ապառիկ,...

Financial Times-ը բացում է վենչուրային բաժինը

Financial Times-ը գործարկել է վենչուրային կապիտալի «FT Ventures»-ը: Այն ներդրումներ կանի արագ...

Embat ֆինթեք ստարտափը ներգրավել է €14,7 միլիոն

Embat ֆինանսների կառավարման ստարտափը հավաքել է €14,7 իր զարգացման համար՝ որպես...

Փնտրվում է Միլիոնատեր․ Նոր Խաղարկություն Իդրամից

Գիտենք, որ երկար եք սպասել այս նորությանը։ Իդրամը կրկին մեծ խաղարկություն...