spot_imgspot_imgspot_img

Գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը

Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախարար Հակոբ Արշակյանը։

Նա, մասնավորապես, գրել է.

«Հրաշալի նորություն ունենք:

Հայաստանում ամբողջական ֆունկցիոնալությամբ գործարկվել է օնլայն վճարահաշվարկային Skrill համակարգը:

Հայաստանում գրանցված VISA քարտերի միջոցով այսուհետ ֆիզիկական եւ իրավաբանական անձինք հնարավորություն ունեն ստանալու եւ փոխանցելու գումարներ, ինչպես նաեւ VISA քարտի միջոցով կանխիկացնելու բանկերում կամ բանկոմատներում՝ ընդամենը գրանցվելով Skrill.com կայքում կամ հավելվածում:

Այս համակարգի գործարկումը Հայաստանում նոր հնարավորություն կստեղծի առցանց ծառայություններ մատուցող անհատների եւ ընկերությունների համար, ինչպես նաեւ կնպաստի առցանց առեւտրով զբաղվող ձեռնարկությունների զարգացմանը։

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին եւ թիմին՝ ԲՏԱ նախարարության հետ արդյունավետ համագործակցության համար։

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ աշխատանքները շարունակվում են նաեւ այլ նմանատիպ գործիքների (PayPal, TransferWise, եւ այլն․․․) ամբողջական ֆունկցիոնալությամբ Հայաստանում գործարկելու ուղղությամբ։

Առաջիկայում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը եւ ընկերությունը հանդես կգան պաշտոնական հայտարարությամբ»։

spot_img

Վերջին լուրեր

spot_img

Նմանատիպ նյութեր

Կրիպտոշուկան օգոստոսին․ ի՞նչ է գլոբալ ռալլին նշանակում Հայաստանի համար

Օգոստոսը 2026 թվականի ամենաուժեղ ամիսներից մեկը դարձավ համաշխարհային կրիպտոշուկայի համար։ Բայց...

Visa Visitor Dynamics հետազոտությունը բացահայտում է Հայաստանի զբոսաշրջության ոլորտի նոր միտումները

2024-ից 2026 թվականների ընթացքում Հայաստան այցելած օտարերկրյա հյուրերի թիվն աճել...

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Դուբայում անցկացվող 15-րդ Ամենամյա ներդրումային համաժողովի («Annual Investment Meeting») շրջանակում Հայաստանի...

Mistral AI-ը ռեկորդային €3 միլիարդ ֆինանսավորում է ներգրավել

Mistral AI ֆրանսիական ԱԲ ընկերությունը 3 միլիարդ եվրո է ներգրավել Samsung...