spot_imgspot_img

Sony-ն նախատեսում է վերագործարկել WhaleFin կրիպտոարժույթի պլատֆորմը

Amber Japan-ը, որը Sony Group կոնգլոմերատի դուստր ձեռնարկությունն է, հայտարարել է իր WhaleFin ծառայության ռեբրենդինգի և վերագործարկման մասին:

Amber Japan-ը 2023 թվականին դարձել է Sony Group-ի մի մասը: Ընկերությունը ծառայություններ է մատուցում ճապոնական շուկայում կրիպտո ակտիվների առևտրի համար WhaleFin հարթակի միջոցով:

2024 թվականի հուլիսի 1-ին ընկերությունը հայտարարեց, որ կփոխի իր անունը` վերանվանվելով S.BLOX-ի: Միևնույն ժամանակ, ռեբրենդինգը կազդի նաև ընկերության ծառայության վրա, մասնավորապես կբարելավվի օգտատիրոջ ինտերֆեյսը:

Կազմակերպությունը նշել է, որ նորամուծությունները միտված են պրոդուկտը սովորական օգտագործողի համար ավելի հարմար դարձնելուն։ WhaleFin-ի վերագործարկման ժամկետը չի նշվում, հավանաբար կայքի անվանումը նույնպես կփոխվի S.BLOX։

«Որպես Sony Group-ի անդամ՝ մենք կաշխատենք ստեղծել նոր հավելյալ արժեք կրիպտոարժույթով ակտիվների առևտրի ծառայությունների ոլորտում՝ համագործակցելով խմբի տարբեր բիզնեսների հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Նախկինում Sony Group-ը հայտարարեց, որ նախատեսում է զարգացնել սեփական բլոկչեյնը Startale Labs ստուդիայի հետ համագործակցությամբ։

Նմանատիպ նյութեր

Նոր հասցե և հատուկ առաջարկ. բացվեց Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղը

Ամիօ բանկի «Էրեբունի» մասնաճյուղն արդեն բաց է, և սիրով սպասում է...

Meta-ն արհեստական ​​բանականության նոր մոդել է ներկայացրել

Meta-ն արհեստական ​​բանկանության նոր մոդել է ներկայացրել՝ Llama 3.1: Մարկ Ցուկերբերգի...

WhatsApp-ում կհայտնվի AirDrop-ի նման գործառույթ

WhatsApp-ը Android և iOS օգտագործողների համար կգործարկի Airdrop-ի նման գործառույթ: Այլևս անհրաժեշտ...

Քո AMIO Visa Platinum քարտը սպասում է քեզ

Սիրո՞ւմ ես ճանապարհորդել, ուրեմն չմոռանա´ս քեզ հետ վերցնել Ամիօ բանկի Visa...